News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում գույք նվիրաբերելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Լոռու մարզի Ֆիոլետովո  համայնքի 2-րդ փողոց 44/1  հասցեով գրանցված, 0.137621 հեկտար մակերեսով հողամասը Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին նվիրաբերելու մասին է՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։

Ֆիոլետովո համայնքը տեղեկացրել է, որ Երևանում Ռուսական գիտության և մշակույթի  կենտրոնը հավաստիացրել է, որ հողատարածքի տրամադրման դեպքում կաջակցի վերոգրյալ տարածքում մանկապարտեզի կառուցմանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ ասաց. «Իրենց պետք էր 1000 քմ, մենք առանձնացրել ենք 1300 քմ, որպեսզի կարողանան եւ մանկապարտեզ, եւ սպասարկման համար անհրաժեշտ հատված ունենալ»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Ֆիոլետովոն բնակոեցված է ազգային փորքմասնության ներկայացուցիչներով, ապա ասաց, որ քանի որ այդ համայնքները խոշորացման ծրագրում չեն ընդգրկվել, այդտեղ սուբսիդավորմամբ  ծրագրեր իրականացնելու հարցում խնդիրներ ունեն. «Մենք որոշում կայացրեցինք, որ ազգային փոքրամասնություններ ունեցող համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություններ կանենք: Այսինքն, եթե մյուս համայնքներում, ասենք, ծրագիր կառավարությունը ֆինանսավորում է 50 տոկոսով, այս համայնքներում կֆինանսավորի որոշակի գործակցով ավելի: Բայց ես վստահ չեմ, որ դա խնդիրները կլուծի: Պետք է մտածենք, թե ինչ անենք: Միգուցե փոփոխություններ անենք, որ այդ համայնքները եւս մտնեն խոշորացված համայնքների մեջ, բայց վարչական ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ