Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը` UNESCO-ն Պաղեստինին դարձրել է լիիրավ անդամ:

Ինչպես հայտնում է RBC-ն, վկայակոչելով Associated Press-ը, UNESCO-ն, նման քայլի գնացել է` չնայած ամերիկյան օրենսդիրների սպառնալիքներին, կազմակերպությունը թողնել առանց 80 մլն դոլար ֆինանսավորման:

Արդյունքների ամփոփումից հետո սրահում «Ուռա» բացականչություններ են հնչել, իսկ պատվիրակներից մեկը բացականչել է «Կեցց Պաղեստինը»:

Դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Կանադան եւ Գերմանիան, կողմ` Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ն ու Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել:

Նշենք, որ Պաղեստինին ՄԱԿ-ի անդամ հռչակելու հարցն էլ ներկաայցված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: