News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի հանրության դատին։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող  մամուլի ասուլիսում։

Նախարարը տեղեկացրել է, որ դեկտեմբերի վերջին կառավարությանն է ներկայացվել հանձնաժողովի եւ խորհրդի հետ համատեղ պատրաստված Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը։ Նախագծի մի մասը հաստատել է հանձնաժողովը , մյուսը՝ խորհուրդը։

«Այս ամիս կսկսվի քննարկումը, ինչից հետո հանրությանը կներկայացվի, թե ինչ է այդ հայեցակարգը»,- նշել է Մինասյանը։ Նախարարը հավաստիացրել է, որ բոլոր հարցերը լուծվում են բաց, թափանցիկ քվեարկությամբ, եւ չկա հարց, որը կանցնի մեկ-երկու ձայնով, ինչը նշանակում է, որ նախագիծը լինելու է կոնսենսուսային, ընդհանուր հայտարարով հանրային սեկտորի հետ, ներկայացված հանձնաժողովի կողմից։ Սա շատ կարեւոր է՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը, ավելացրել է արդարադատության նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ