News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրականացվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող  մամուլի ասուլիսում։

Նախարարը հիշեցրել է, որ դեկտեմբերին ավելի քան 30 հայ գերիներ վերադարձել են տուն, Հայաստանն իր հերթին Ադրբեջանին է հանձնել երկու դատապարտյալի։ Մինասյանի խոսքով՝ իրականացվում է մեծ դիվանագիտական աշխատանք ԱԳՆ-ի եւ դեսպանությունների միջոցով՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու համար այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ ինչ մարդիկ են (գերության մեջ գտնվող ԼՂՀ ղեկավարները- խմբ.), նրանց քաղաքական անցյալը։ Կատարվում են նաեւ ԿԽՄԿ այցելություններ, որն ապահովում է գերիների կապը հարազատների հետ։ ՀՀ կառավարության միջազգային-իրավական հարցերի գծով ներկայացուցիչը ակտիվորեն աշխատում է միջազգային դատական մարմիններում՝ գերիների իրավունքների պաշտպանության համար։ Վստահ եմ, որ ծավալուն աշխատանք է իրականացվում, եւ ապագայում կլինի այդ դատերի վճիռները ներկայացնելու հնարավորություն, ասել է Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ