Հայաստանի կառավարությունը որոշել է ստեղծել «Հայկական միրգ» պետական ընկերություն, որի հիմնական խնդիրն է լինելու հայկական մրգերի ու ընկուզեղենի արտահանումը: հարցը, գյուղատնտեսության նախարարի առաջարկությամբ, մտել է կառավարության նոյեմբերի 3-ի նիստի օրակարգ:  «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում «Հայկական միրգ» ընկերության կանոնադրական կապիտալի նպատակով կհատկացվի 1,7 մլն դոլար:

Ընկերությունը զբաղվելու է ոչ միայն արտահանմամբ, այլեւ օգնելու է գյուղացիներին` մրգի ու ընկուզեղենի առավել որակյալ սորտեր աճեցնել, հիմնել բարձր ինտենսիվության այգիներ եւ այլն:

Նշենք, որ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրն իրականացվում է Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) վարկի շրջանակներում: