News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Էջմիածին քաղաքի տներից մեկի խորդանոցում ոստիկանները դիակ են գտել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Սեւակ Միլիտոնյանը, ինքնասպան եղած տղամարդը 50-ամյա Ռաֆիկ Ղուլիջանյանն է: Մեկնած օպերատիվ խումբը նրա դիակը գտել է իր տան խորդանոցում:

Պարզվել է, որ Ղուլիջյանն ինքնասպանություն է գործել այսօր` հոկտեմբերի 31-ի առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, որսորդական հրացանից:

Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ