News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 8-ին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացավ։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել անվասայլակով՝ շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահազանգ. Սախարովի հրապարակից արգելանքի վերցվելիս քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ…
Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար
39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային...
Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է փոխել 25 տարվա ազատազրկման դատապարտված Կարա-Մուրզայի պատիժը
Նրան մեղադրել են երկրում անցանկալի կազմակերպություն հռչակված «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի հետ համագործակցելու և պետական ​​դավաճանության մեջ...
Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ՀՀ ազգային հերոսի տունը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության…
Շենգավիթում մեկ գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը
2023 թվականի հունվարի 6-ին մի քանի րոպեների ընթացքում գողը կամ գողերը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ամենաշատ