News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր` հոկտեմբերի 31-ին, ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա իր նպաստ բերել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Վարչապետը կարեւորվել է  ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի կատարած աշխատանքը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Ջոն Հեֆերը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար եւ փոխանցել է ԱՄՆ Նախագահի եւ պետքարտուղարի շնորհակալությունը Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիային տրամադրված օժանդակության համար:

Հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերին, որոնք վարչապետը բարձր է գնահատել: Գնահատվել են նաեւ ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:Դեսպանի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների խնդրին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Վարչապետը կարեւորել է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորումն ու այդ համատեքստում միջին խավի ամրապնդմանն ուղղված գործադիրի ջանքերը, ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ