News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Կենդանիների սեփականատերերից շատերը քաջատեղյակ են ամառվա ընթացքում իրենց ընտանի կենդանիներին անվտանգ պահելու քայլերին: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ ոչ բոլորը գիտեն, որ ձմեռային ցուրտ եղանակը կարող է վնասել նաև ընտանի կենդանուն, գրում է Daily Mail-ը։

Մինչ խիտ, երկար բրդով որոշ շներ կարող են վայելել ցուրտը դրսում, ավելի փոքր, կարճ մազերով ցեղատեսակների տերերը պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկեն իրենց ընտանի կենդանիներին տաք պահելու համար, հայտնում է Focus-ը։

Ըստ անասնաբույժ Բեն Ուեթի՝ ցուրտ եղանակին ընտանի կենդանուն տաքացնելը պարտադիր է, և ավելի կարճ մազերով ցեղատեսակներին անհրաժեշտ կլինի լրացուցիչ մեկուսացում ձմեռային հագուստի տեսքով: Այնուամենայնիվ, ոչ բոլոր ընտանի կենդանիներին դուր կգա հագուստ կրել, և այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կենդանիներին աստիճանաբար ընտելացնել:

Անասնաբույժը նաև խորհուրդ է տալիս ստուգել շների թաթերը, որպեսզի ձյունը չգլորվի նրանց մեջ և ցավ չպատճառի կենդանիներին։ Ճանապարհներն ու մայթերը սառույցից պաշտպանելու համար օգտագործվող քարի աղը կարող է ոչ պակաս վտանգավոր լինել ընտանի կենդանիների համար։ Եթե այն ընկնում է կենդանիների թաթերին, դա կարող է առաջացնել գրգռվածություն, և նաև պետք է համոզվեք, որ ընտանի կենդանուն այն կուլ չի տալիս, դա կարող է վտանգավոր լինել:

Ճանապարհային աղի վտանգն այն է, որ անասնաբույժները չեն կարող ասել, թե որքանն է բավարար թունավորման նշաններ առաջացնելու համար: Միաժամանակ, ըստ գիտնականների, նույնիսկ փոքր քանակությամբ աղը կարող է վտանգավոր լինել ընտանի կենդանիների համար։ Գիտնականները զգուշացնում են, որ այն կարող է բարձրացնել արյան մեջ նատրիումի մակարդակը՝ առաջացնելով ծարավ, փսխում և անտարբերություն։ Առավել ծանր դեպքերում կարող է լինել նոպաների և երիկամների վնասման վտանգ:

Անասնաբույժը նաև խորհուրդ է տալիս զբոսանքից հետո մանրակրկիտ չորացնել ընտանի կենդանու թաթերը, ոտքերի և որովայնի մազերը: Եթե կասկածում եք, որ ընտանի կենդանին փողոցում աղ է ընդունել, դուք պետք է անհապաղ դիմեք անասնաբույժին:

Չափազանց կարևոր է նաև հասկանալ, թե երբ կարող է չափազանց ցուրտ լինել քայլելու համար: Մասաչուսեթսի Թաֆթս համալսարանի գիտնականների կարծիքով, -1°C-ից մինչև 4°C ջերմաստիճանը պոտենցիալ վտանգավոր է փոքր և միջին չափի շների համար: Արդյունքում, անասնաբույժները խորհուրդ չեն տալիս ցրտաշունչ ջերմաստիճանի ժամանակ ընտանի կենդանիների հետ երկար զբոսնել, քանի որ դա կարող է ազդել նրանց մարմնի ջերմաստիճանի վրա:

Գիտնականները նաև խորհուրդ են տալիս ուշադրություն  դարձնել այպիսի ախտանիշների, ինչպիսիք են գունատ լնդերը, դողը, և շարժվելու դժկամությունը, որոնք բոլորն էլ սառչելու պոտենցիալ նշաններ են: Եթե ձեր ընտանի կենդանին ցույց է տալիս այս նշաններից որևէ մեկը, դուք պետք է անմիջապես ներս բերեք նրան և փաթաթեք տաք շորով: Դրանից հետո պետք է խորհրդակցելանասնաբույժի հետ:

Ըստ անասնաբույժ Նիկ Հորնիմանի՝ ցուրտ եղանակին ընտանի կենդանիներին մի փոքր ավելի ապահով պահելու համար արևի տակ զբոսնելն ամենաանվտանգ տարբերակն է։ Քանի որ ջերմաստիճանը նվազում է, ավելի լավ է կենդանին զբոսնի առավոտյան 8:00-ից 15:00-ը կես ժամ կամ ավելի քիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնական շուն Կաբոսուն՝ Doge ինտերնետ մեմերի նախատիպը, մահացել է 19 տարեկանում
Շան տերը հայտնում է նաև, որ շանը հրաժեշտը տեղի կունենա մայիսի 26-ին...
Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով
Ի դեպ՝ առաջիկայում սպասվում է երրորդ սպիտակագլուխ անգղի ծնունդը…
Ամենամեծ ծովային դինոզավրը կարող էր չափերով մրցել կապույտ կետի հետ
Իխտիոտիտանն անվիճելի գիշատիչ է՝ հավանաբար սննդի շղթայի ...
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Ամենաշատ