News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով օրերս Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին:

«Առաջին պատճառն այն է, որ մենք մի քանի անգամ հրապարակային, արձանագրված պայմանավորվել ենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, ինչպես նաեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է մի պարզ բան, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը եւ Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը: Ալմաթիի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ խորհրդային միությունը փլուզվեց, պետությունները իրենք իրենց տարաածքներով ձեռք են բերում անկախություն եւ ադմինիստրատիվ սահմանները խորհրդային պետությունների միջեւ եղած դառնում են պետական սահմաններ»,- ասաց նա:

 Փաշինյանը հավելում է, որ սա  նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով:

«Այս պայմանավորվածությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արձանագրվել են եւ 2022 թվականի հոլտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման եւ արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, եւ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ: Ինչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետեւ այն, ինչ նրանք ասում են ամենաբարձր մակարդակով ուղիղ հակասում է այս տրամաբանությանը եւ այս պայմանավորվածությանը: Չնայած, որ Ադրբեջանում նախընտրական շրջանն է, սա շատ կարեւոր նրբություն է, որը պետք է պարզաբանվի, ես կարծում եմ, որ որ այս հայտարարությունների պրակտիկ քաղաքական իմաստը պետք է պարզաբանվի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ