News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Պակիստանի ժամանակավոր կառավարության վարչապետ Անվաար-ուլ-Հակ Կակարը ընդհատել է մասնակցությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ շտապ վերադառնում է Իսլամաբադ։

Ինչպես տեղեկացրել է The News International թերթը, կառավարության ղեկավարը հայրենիք շտապ վերադարձի որոշումը կայացրել է այն պատճառով, որ հունվարի 16-ին Իրանի Զինված ուժերը անօդաչուների եւ հթրիռների օգնությամբ հարված են հասցրել «Ջեյշ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման շտաբներին Պակիստանի տարածքում։

Հունվարի 16-ին իրանական Tasnim գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրանի ԶՈւ-ն հարված է հասցրել «Ջեյլ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին, որոնք գտնվում էին պակիստանյան տարածքում։ Գործողության իրականացման ժամանակ կիրառվել են անօդաչուներ եւ հրթիռներ։ Պակիստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարվածը՝ այն անվանելով երկրի օդային սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։

Հունվարի 18-ին Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ մի քանի հարվածներ է հասցրել Իրանի Սերավան (Սիստան եւ Բելուջիստանի նահանգ) օկրուգի մի քանի շրջանների՝ հայտարարելով, որ իրենց թիրախը «ահաբեկիչների թաքստոցներն էին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ