News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրանցի ռազմական խորհրդականների հակաահաբեկչական գործունեությունը կշարունակվի կրկնապատիկ ուժով։

«Իրանի ռազմական խորհրդականների գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում կակտիվանա»,- գրել է Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով Սիրիային իսրայելական հարվածի հետևանքով իրանցի հինգ ռազմական խորհրդականների զոհվելու փաստը։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելը «ահաբեկչական շարժումների գլխավոր աջակիցն է և տարածաշրջանային անվտանգության գլխավոր թշնամին» և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 20-ին, Դամասկոսում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 4 ռազմական խորհրդական։ Ավելի ուշ Թեհրանը հայտարարել է նաև հինգերորդ ռազմական խորհրդականի մահվան մասին՝ հարվածի հետևանքով ստացած ծանր վնասվածքների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ