News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Հնարավոր է, որ Իսրայելի Քնեսեթը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կամ որևէ այլ փաստաթուղթ ընդունի։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«Էրդողանն ամեն ինչ արեց թուրք-իսրայելական հարաբերությունները, եթե ոչ զրոյացնելու, ապա գոնե սառեցնելու համար։ ՀԱՄԱՍ-ը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության մի մասն է: Բացի Գազայից, աշխարհում միակ այլ տարածքը, որը կառավարվում է «Մուսուլման եղբայրների» կողմից, Թուրքիան է։ Թուրքիայի նախագահի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նույնպես մաս է կազմում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է նա։

Ուստի Էրդողանն աջակցել է և կշարունակի աջակցել ՀԱՄԱՍ-ին, կարծում է նա։

Սատանովսկին հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի մյուս երկու հիմնական դաշնակիցներն են Իրանը և Կատարը։

«Հնարավոր է, որ Էրդողանի պահվածքը ի վերջո կստիպի Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա արդարացի կլինի»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն ասել էր. «Թուրքիայի նախագահը, մի երկիր, որը իրականացրել է հայ ժողովրդի ցեղասպանությունը և կարծում էր, որ աշխարհը կլռի, այսօր հպարտանում է այն փաստով, որ  նյութեր է փոխանցել Հաագա, որոնք կարող են օգնել Իսրայելին մեղադրել ցեղասպանության մեջ: Մենք լսեցինք ձեզ: Մենք չենք մոռացել ոչ հայ ժողովրդի ցեղասպանությունը, ոչ էլ քրդերի դեմ իրականացված ջարդը։ Դուք մարդկանց եք սպանել։ Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս ընկերներից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը կարող է Իրանին հարվածելու պլացդարմ դառնալ. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` արեւմտյան երկրները կխանգարեն Ադրբեջանին զսպելու` Իրանի ցանկությանը...
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել գործողություններում ներգրավված հրեա վերաբնակիչների դեմ...
Էրդողանն ասել է, որ չգիտի, թե ով է ճշմարտությունն ասում Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին
Ներկայումս Իսրայելն ու Իրանը տարբեր բաներ են ասում...
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
G7-ի անդամ երկրներն Իրանից և Մերձավոր Արևելքի «հարակից խմբերից» պահանջել են դադարեցնել հարձակումները...
Իսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN
Ըստ դրա՝ Իսրայելի վրա իրանական հարձակում չի սպասվում՝ ի պատասխան հրեական պետությանը վերագրվող հարձակմանը...
Չինաստանի ԱԳՆ-ն դեմ է Մերձավոր Արևելքում իրավիճակի էսկալացիային տանող ցանկացած գործողությունների
Չինաստանն ուշադրություն է դարձրել է համապատասխան հաղորդումներին...
Ամենաշատ