News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, որոշելով հարվածել Եմենում հութիների թիրախներին, թույլ տվեցին ռազմավարական սխալ, ինչը հանգեցրեց տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու ռիսկին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի հարցով բաց բանավեճում։

«Միացյալ Նահանգները, ինչպես նաև Միացյալ Թագավորությունը, ռազմավարական սխալ թույլ տվեցին, երբ ռազմական հարձակում գործեցին Եմենի վրա՝ վտանգելով ավելի լայն հակամարտություն տարածաշրջանում:

Մենք բոլորս հավատում ենք, որ ծովային անվտանգությունը կարևոր է համաշխարհային առևտրի համար: Միևնույն ժամանակ, անվտանգությունը փոխկապակցված հայեցակարգ է, և զարգացումներն ապացուցում են, որ Գազայում ցեղասպանության կասեցումը առանցքային է տարածաշրջանում կայունության վերականգնման համար»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
Ամենաշատ