News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական դրությունը բավական բարդ է, եւ բարդանում է նրանով, որ հիմնականում շրջափակման մեջ գտնվող փոքրիկ հանրապետություն է, եւ շրջորեն կախված է վրացական իշխանությունների քմահաճույքից: Այդ մասին ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

«Միեւնույն ժամանակ Հայաստանը ահռելի Սփյուռք ունի, որը ազդեցության մակարդակով համեմատելի է միայն հրեականի հետ: Իսկ Սփյուռքը օգնություն է ցուցաբերում, չի թողնում տնտեսության անկումը: Տնտեսությունը չի կարողանում օգնություն ստանալ անգամ հզոր գործընկերներից, ինչպես ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Ուստի Հայաստանի տնտեսական դրությունը բավական բարդ է»,- ասել է քաղաքագետը:

Մարկովը նշել է, որ պետք է հաշվի առնել, թե նման վիճակում Հայաստանի տնտեսությունը գոյատեւում է ոչ առաջին տարին: Եւ «սեւ օրվա համար» Հայաստանը հզոր ռեզերվ ունի ի դեմս ազդեցիկ Սփյուռքի, որը վճռական պահին միշտ կօգնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ