News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Քաթարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին հավաստիացրել է Իրանին ԱՄՆ-ի համաձայնագրին իր երկրի հավատարմության մասին, որը Թեհրանին հնարավորություն է տալիս օգտվել Քաթարի բանկերում իր միջոցներից՝ նշելով, որ համապատասխան գործընթացները շարունակվում են, գրում է Tasnim-ը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Քաթարի ԱԳ նախարարը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Գազայի և ամբողջ տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ։

Քաթարի արտգործնախարարը դրական է որակել Թեհրանի և Դոհայի միջև ընդլայնվող կապերը։

Նա նաև խոսել է այն մասին, թե Իրանը ինչպես կարող է օգտագործել իր ակտիվները Քաթարում։ Ալ Թանին նշել է, որ իր երկիրն ու ԱՄՆ-ն հավատարիմ են գործող գործարքին, և Իրանի և Քաթարի կենտրոնական բանկերի միջև կնքված համաձայնագիրը կյանքի է կոչվում։

Երկու կողմերը քննարկել են նաև Պաղեստինի վերջին զարգացումները։

Երկու բարձրաստիճան դիվանագետները նաև նշել են, որ գործող անձանց  մեծամասնությունն այժմ ցանկանում է վերջ դնել Գազայում պատերազմին և լրջորեն կենտրոնանալ քաղաքական լուծում գտնելու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ