News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը ուզում են Հայաստանը դարձնել ՔՊ-ստան՝ առանց ազգային իղձերի, նպատակների, հայ մարդու ինքնության պահպանման. Սա է այս իշխանության բանաձևը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով իշխանության՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնության մասին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա համոզմամբ իշխանության՝ նոր Սահմանադրություն ընդունելու որոշումը, պարտադրված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, և եթե իշխանությունը այդ քայլին գնա, կնշանակի, որ ենթարկվում է թշնամու առաջադրած խաղի կանոններին:

Մինասյանի խոսքով իշխանության քայլերը հանգեցնելու են Հայաստանի 3-րդ հանրապետության վերացմանը. «Սարսափելի է գիտակցել, որ այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ նաև Հայաստանի 3-րդ հանրապետության պետականության հիմքերը: Պետությունը նման է շենքի, որը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա. անկախության հռչակագրում արտաբերված ազգային իղձերի, նպատակների, մեր պատմական անցյալի, իրավունքների, ամրագրված, միջազգային չափանիշով հաստատված սկզբունքների վրա: Եթե դու հիմքը փոխում ես, նշանակում է շենքը քանդում ես, չես կարող հիմքը փոխել՝ շենքը թողնել: Այսօրվա իշխանությունը գնում է 3-րդ հանրապետության վերացմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ