News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում, նոյեմբերի 5-ին, տեղի կունենա «Միսս Եվրասիա» միջազգային գեղեցկության մրցույթը: Հաղթանակի համար կպայքարեն տարբեր ազգության 6 աղջիկներ` Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Վրաստանից, Ուզբեկստանից եւ Ադրբեջանից, հաղորդում է «Պորտ Ամուր» գործակալությունը:

«Միսս Եվրասիա»-ին կընտրեն 6 մրցութային փորձությունից հետո: Միջոցառումը կազմակերպել է Ամուրի մարզի «Հայկական համայնք» կազմակերպությունը:
Ժյուրիի անդամները Բլագովեշչենսկի հայտնի քաղաքացիներն են, իսկ գլխավոր ժյորին լրագրող Ալեքսանդր Յարոշենկոն է:

Մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ այսպիսի միջոցառում առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Բլագովեշչենսկում, այլեւ ընդհանրապես Հեռավոր Արեւելքում:

Հաղթողը շքեղ մրցանակ կստանա` Versace-ի ադամանդե վզնոց: Իդեպ, հաջորդ տարի «Միսս Եվրասիա» մրցույթը նախատեսվում է անցկացնել էլ ավելի մեծ մասշտաբով, որի մասնակիցների թիվը կհասնի 30-ի, իսկ մրցույթն էլ տեղի կունենա Ռուսաստանի սահմաններից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ