News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգի դատարանը չի կալանավորել Անվտանգության դաշնային ծառայության աշխատակցին, ով մեղադրվում  է հայ Զվիադ Խաչատուրյանի սպանության մեջ: Աշխատակիցը ծեծկռտուքի ժամանակ կրակել էր գազային ատրճանակից :

Քննիչը միջնորդությամբ դիմել էր Սանկտ-Պետերբուրգի կայազորային ռազմական դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Կալանքի փոխարեն դատարանն ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Հոկտեմբերի 28-ի գիշերը Պետերբուրգում ԱԴԾ երկու աշխատակիցներ կռվի մեջ էին մտել անցորդի հետ, եւ սպաներից մեկը կրակել էր ատրճանակից: Տուժածը մահացել էր: ԱԴԾ աշխատակիցները հարբած էին եղել եւ քաշքշել էին անցորդներին: Խաչատուրյանին վիրավորել էին որովայնից եւ պարանոցից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 111` «առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է մահվան» հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ