News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Եթե այն ժամանակ ասում էինք Եվրամիությո՞ւնն ուր, մեր տարածաշրջանը ուր, հիմա Եվրամիությունը փաստացի մեր տարածաշրջանն է. այդ առումով շատ կարևորում եմ Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք Վրաստանի հետ օրեր առաջ կնքված ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիրը  Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների նոր փուլի մեկնարկ կարող է դառնալ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել, և դրանցից մեկը Վրաստանի՝ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալն է: Ստացվում է, որ մեր հարևան երկրներից երկուսը ունեն Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ:

«Ինչ վերաբերում է հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագրին, կարող եմ ասել, որ այնտեղ, ըստ էության, նախատեսված են բոլոր ուղությունները, և սա արտահայտել է 2 երկրների կառավարությունների կամքը՝ այդ ողջ օրակարգով գնալ առաջ»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով. Ռուբինյանը՝ Վրաստանից պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական...
Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև
Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը...
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ