News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին՝ նրանց ցանկության դեպքում, ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, Ղարաբաղի հայերի մեծ մասը հեռացել է տարածաշրջանից։ Դա նրանց ծանր, բայց ինքնակամ ընտրությունն էր։ Այս առնչությամբ կարեւոր է ստեղծել պայմաններ նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան անել դա՝ նրանց իրավունքների եւ անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»,- ասել է նա։

«Պատրաստ ենք ցուցաբերել համակողմանի աջակցություն այդ գործընթացին, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ «շնորհիվ ռուսական ջանքերի, այդ թվում մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հաջողվել է խուսափել զգալի թվով քաղաքացիական զոհերից» 2023թ. սեպտեմբերի ադբեջանական ագրեսիայի ժամանակ։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի ակտիվ միջնորդությամբ 2023թ. սեպտեմբերի 20-ին ձեռք բերվեց պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման մասին եւ բանակցություններ վարվեցին Ղարաբաղի հայ բնակչության եւ ադրբեջանական իշխանությունների միջեւ։ Մեր խաղաղապահները ապաստան տրամադրեցին խաղաղ բնակիչներին, իրականացրին հումանիտար օգնության առաքումը, կազմակերպեցին բժշկական տարհանում»,- ասել է Գալուզինը։

Նա հայտնել է, որ «նշված իրադարձությունները տեղի են ունեցել ոչ հենց այնպես. հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը նրա կազմում, դեռեւս 2022թ. հոկտեմբերին Պրահայում, ԵՄ գագաթաժողովում»։

«Ընդ որում՝ տարածաշրջանի  հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցը այն ժամանակ լուծված չէր։ Այժմ Ղարաբաղը ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ