News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Միջազգային երեք ֆորմատներով ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ձգձգվում խաղաղության պայմանագիրը: 

«Առաջինը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ ես: Մենք երկար քննարկումներից հետո ընդունել ենք հայտարարություն, որտեղ արձանագրվել է հետեւյալ սկզբունքը, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Ալմաթիի հռչկագիրը հետեւյալի մասին է, որ խորհրդային միության մաս կազմած 12 հանրապետություններ: Նրանք այդ հռչակագիրը ստորագրելով արձանագրել են մի քանի բան՝ առաջինը՝ խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ եւ այդ հանրապետությունները դառնալով ինքնիշխան պետություններ ճանաչում են միմյանց տարածքասյին ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը եւ սուվերենությունը: Այսպիսով այս հռչակագրով խորհրդային միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլեւս պետական սահման, այդ հանրապետությունները ըտնդունում են գոյություն ունեցող սահմաններ: Այդ հռչակագրի ստորագրումից եւ վավերացումից հետո տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են Ալմաթիի հռչակագրի հիման վրա եւ երկրորդ կարեւոր կետը, որ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա հիմաը երկու երկրների միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի»,- ասել է նա:

Փաշինյանը ասել է, որ հոկտեմբերի  30-ին ստորագրվել է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իր մասնակցությամբ գրավոր հայտարարությունը, որտեղ նույնպես նշել են, որ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները եւ ձեռնպահ են մնալու ուժի կիրառումից:

«Այս պայմանավորվածությունն է հիմք հանդիսացել երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձեւավորման՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը եւ ապաշրջափակումը տեղի կունենան երկրների ինքնիշխանության սկզբունքի հարգման շրջանակում, ինչն էլ արձանագրվել է մայիսիի 14-ին եւ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ընթացքում»,-ասել է նա: 

Փաշինյանն ասել է, որ, ըստ էության, այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. «Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, հետո Ադրբեջանում նշանակվեցին նախագահական ընտրություններ եւ մենք այս կետի վրա ենք: Կարող եմ ասել, որ ՀՀ կառավարությունը ունի այդ քաղաքական կամքը գնալու տարածաշրջանում խաղաղության եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման»:

Փաշինյանը հավելել է, որ Ալիեւը հրաժարվել է Գրանադայի հանդիպումից, հետո Բրյուսելի հանդիպումից, հետո տեղի ունեցան իրադարձությունները ԼՂ-ում, այն հայաթափվեց եւ սա նշանակում է, որ Ադրբեջանը քայլ-քայլ հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ