News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից Թուրքիայի խնդրած F-16 նոր կործանիչների մատակարարումը կարող է ձգձգվել մինչեւ 2028թ. պատվերների մեծ քանակության պատճառով, տեղեկացրել է Hürriyet թերթը։

Թուրքական հայտի 15-օրյա դիտարկումը ամերիկյան կողմից ավարտվել է, վաճառքի համար առարկություններ չկան, ավելի վաղ տեղեկացրել էր Dünya թերթը։ Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է 40 նոր F-16 Block 70 նոր կործանիչներ եւ 79 ինքնաթիռների արդիականացման բաղադրամասեր։

«Նախօրեի երեկոյան ավարտվել է դիտարկման ժամկետը, եւ ԱՄՆ Կոնգրեսը առարկություններ չունի Թուրքիային F-16-ների վաճառքի հարցում, գործարքը պաշտոնապես արժանացել է Կոնգրեսի հավանությանը։ Այժմ սկսվելու են բանակցություններ արտադրողի եւ համապատասխան հաստատությունների միջեւ։ Նոր ինքնաթիռների մատակարարումը կարող է ձգվել պատվերների մեծ քանակության պատճառով»,- տեղեկացրել է թերթը։

Մեծ վաճառքի, որի արժեքը ԱՄՆ պետդեպարտամենտը գնահատում է 23 մլրդ դոլար, հաջորդ քայլը վաճառքի եւ մատակարարման մասին բանակցություններն են Lockheed Martin արտադրողի հետ։

«40 հատ Block 70 F-16-ների մատակարարումը վաճառքի ամենակարեւոր մասն է։ ԱՄՆ Կոնգրեսի Հետազոտական ծառայության անցած տարվա սեպտեմբերին հրապարակած հաշվետվության համաձայն՝ Lockheed Martin-ը հայտարարում է, որ արդեն ավելի քան 140 պատվեր ունի եւ որ ամենամսյա արտադրական հզորությունը կազմում է 4 ինքնաթիռ։ Հաշվարկների համաձայն՝ F-16 Block 70 նոր ինքնաթիռները Թուրքիան պետք է ստանա 2028 կամ 2029թթ.»,- նշվել է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ