News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար:

Այսպիսով.

  1. 2024 թվականի փետրվարի 6-ից՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի համաձայնությամբ՝ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով կայացված մեղադրական դատավճռով, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու:
  2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը կիրառվում է հանրային մեղադրանքի կարգով քննվող այն անձանց վերաբերյալ քրեական գործերով, որոնք հանցանք կատարել են առաջին անգամ:
  3. Վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին:
  4. Վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից:
  5. Վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի սահմանմամբ կլուծվեն գործերի քննության անհարկի ձգձգումների և վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող չարաշահումների խնդիրները:

Օրենսդրական բարեփոխումներն արվել են Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիթորինգի շրջանակներում, որի ընթացքում վեր էին հանվել գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրում Maybach-ով վթարի է ենթարկվել Մեծամորի քաղաքապետը. նա վիրավոր է
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում...
Դատախազը փոխել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը
Վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն...
Թուրքիայում «ի շահ չինական հետախուզության՝ ույղուրներին լրտեսելու մեջ» մեղադրանքով վեց մարդ է ձերբակալվել
Անկարան արդեն մի քանի տարի է՝ Պեկինին մեղադրում է ույղուրներին ճնշելու մեջ։ Չինաստանը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները...
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն Ասանժին արտահանձնելու հարցով նոր որոշում կկայացնի
Եթե դատարանը մերժի արտահանձնելու որոշման դեմ բողոքը, այն չի կարող բողոքարկվել Մեծ Բրիտանիայում․․․
«Սիներջի» ընկերության հիմնադրի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Մասնավորապես՝ Աշոտ Հովհաննիսյանը 5  անգամ հարցաքննվել է, որից հետո վերջինիս, ինչպես նաև նույն գործով մյուս մեղադրյալների հետ տեղի են ունեցել նաև...
«Պետության գույքը գողանում են». «լայվի» ժամանակ 2 տղամարդ հարձակվել է Չախոյանի վրա. նրանցից մեկի ձեռքին կացին կար
Հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ «լայվ» է...
Ամենաշատ