News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ աշխատանքային այցով Երեւան էր ժամանել FUTURE HORIZONS ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Մալքոլմ Փեննը:

Այցի նպատակն էր դիտարկել եւ գնահատել IEF 2012 Միջազգային համաժողովի Երեւանում անցկացման նպատակահարմությունը:

«Այս համաժողովը ամեն տարի անց է կացվում տարբեր երկրներում: Ամեն տարի համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի ամենագլխավոր դերակատար 100-ից ընկերությունների առաջին դեմքերը», ասում է Մալքոլմ Փեննը, համաժողովի գլխավոր կազմակերպիչը:

«Հայաստանում այս համաժողովի անցկացումը շատ լավ հնարավորություն է ընդգծելու Հայաստանը որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի եւ ներկայացնելու անկախության տարիների ընթացքում ունեցած ՏՏ ոլորտի ձեռքբերումները: Հայաստանը շատ գրավիչ երկիր է ՏՏ ոլորտի ներդրողների համար, քանի որ այստեղ ես տեսնում եմ փայլուն տաղանդի առկայություն, կրթական ուժեղ ավանդույթներ եւ Կառավարության կողմից օժանդակության պատրաստակամություն: Ես կարծում եմ, որ նոր աշխատատեղերի ստեղծումն այսօր կենսական խնդիր է Հասատանի համար, քանի որ դա ոչ միայն կապահովի Հայաստանի քաղաքացինորին արժանապատիվ աշխատանքով, այլեւ դեպի Հայաստան կբերի արդեն ինչ-ինչ պատճառներով Հայաստանից մեկնած տաղանդավոր երիտասարդներին»,-ասել է նա:

Իր այցի ընթացքում, նոյեմբերի 2-ին, Մալքոլմ Փեննը հանդիպել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտակարգ եւ լիազոր դեսպան ` Ն.Գ. պարոն Չարլզ Լոնսդեյլին, այցելել է Սինոփսիս Արմենիա գիտա-արտադրական կենտրոն, ինչպես նաեւ դասախոսություն կարդացել է Սինոփսիս Արմենիայի կրթական ծրագրով սովորող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար: Դասախոսությունը նվիրված էր ՏՏ ոլորտի գլոբալ վերլությանը եւ առաջիկա զարգացումներին: Դասախոսության վերջում Մալքոլմ Փեննը ասել է ուսանողներին. «Դուք բացառիկ շահեկան վիճակում եք, քանզի դուք ապրում եք Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծում, եւ սովորում եք Ամերիկյան միջավայրում: Փաստորեն դուք ունեք հնարավորության քաղելու այն ամենալավը ինչ ունեն այդ երեքը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել