News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ըստ պաշտոնական հաղորդագրության մենք ունենք 4 զոհ, որոնցից մեկն ինսուլտ է ստացել, ու ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Ծառայողական քննությու է նշանակված, որ պարզեն, թե ինչի հետեւանքով է տեղի ունեցել այս սադրանքը: Ինձ թվում է՝ ամեն ինչը կպարզվի եւ մենք շուտով կիմանանք բուն պատճառը, թե ում կողմից, ինչ ձեւի է այդ կրակոցները եղել: Բոլոր դեպքերում, մենք ամեն օր էլ սպասում ենք, որ կարող են մեր սահմաններին սադրանքներ լինեն, քանի որ իրենց նախագահական ընտրություններն ավարտվել են եւ Ալիեւը ընտրվել է 92 տոկոսով, փաստորեն իրենք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ինքը լեգիտիմ նախագահ է:

Մենք տեսանք, որ շատ երկրներ, որոնք մեզ հետ նաեւ լավ հարաբերությունների մեջ են, եվրոպական երկրները, նաեւ Ռուսաստանը, բոլորն էլ շնորհավորել են: Դրանից հետո Ալիեւը պետք է ինչ-որ բանով պետք է ցույց տար իր հաղթանակը, եւ ինձ թվում է, որ ցույց տալը հենց այս սադրանքն էր: Չի բացառվում, որ ուրիշ տեղերում էլ սադրանքներ լինեն: Բոլոր հատվածներում հիմա հարաբերական խաղաղություն է, ոնց եղել է, այդպես էլ մնում է, ոչ մի փոփոխություն չկա: Միայն Ներքին Հանդի հատվածում է, որ տեղի է ունեցել այդ սադրանքը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք»,-ասաց նա՝ հավելելով, որ սահմանային խախտում տեղի չի ունեցել, դիրքային կրակոցներ են եղել, դիպուկահարներն են աշխատել:

«Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից մենք չգիտեմք՝ իրենք զոհեր ունեցել են, թե ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարել է, որ սա «հատուցում» գործողություն է, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Իրենք միջազգային կռույցներին ցույց են տալիս, որ իբր մենք հարձակվել ենք, իրենք էլ հատուցել են: Քննությունը կպարզի՝ ովքեր են սկսել սադրանքը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ