News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները մերժել է Ուկրաինայում հրադադարի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ հակամարտությունը սառեցնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք ռուսական աղբյուրների, որոնք ծանոթ են երկու կողմերի միջնորդների քննարկումներին։

Ինչպես գրում է գործակալությունը, բանակցությունների ձախողումը ցույց է տալիս, թե որքան հեռու են իրարից աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունները։

Միևնույն ժամանակ, ամերիկյան աղբյուրը հերքում է որևէ ոչ պաշտոնական շփումների մասին տեղեկությունը և նշում, որ Վաշինգտոնը չի բանակցի առանց Կիևի մասնակցության։

2023 թվականին Պուտինը հրապարակավ և մասնավոր միջնորդների միջոցով, ներառյալ Մերձավոր Արևելքում Մոսկվայի արաբ գործընկերները, Վաշինգտոնին ազդարարել է, որ պատրաստ է դիտարկել Ուկրաինայում հրադադար հաստատելու հնարավորությունը, նշում են ռուսական աղբյուրները:

Պուտինն առաջարկել է սառեցնել հակամարտությունը ներկայիս գծով և չի ցանկանում զիջել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներից որևէ մեկը, ասել են գործակալության զրուցակիցները։

«Ամերիկացիների հետ շփումները ոչ մի տեղ չեն հանգեցրել», - անանունության պայմանով Reuters-ին ասել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբի քննարկումներին ծանոթ ռուս բարձրաստիճան պաշտոնյան:

Այս շփումների մասին իմացած ռուսական երկրորդ աղբյուրը Reuters-ին ասել է, որ ամերիկացիները միջնորդների միջոցով Մոսկվային ասել են, որ չեն քննարկի հնարավոր զինադադարն առանց Ուկրաինայի մասնակցության, և այդ պատճառով էլ բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։

Քննարկումներին ծանոթ երրորդ աղբյուրն ասել է. «Ամերիկացիների հետ ամեն ինչ ձախողվեց»:

Բանակցությունների մասշտաբների և դրանց ձախողման մասին նախկինում չի հաղորդվել, նշում է Reuters-ը։

Կրեմլը, Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և ԿՀՎ-ն հրաժարվել են մեկնաբանություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Կիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կհայտնվի բավականին բարդ իրավիճակում
Սա համալիր մոտեցում է, քանի որ ռուսները...
Ռուսական զորքերը ճեղքել են ուկրաինական ճակատը՝ Ավդեևկայից հյուսիս-արևմուտք
Որպես ամրացում Օչերետինոյում...
Դաշնակիցները Հունաստանից և Իսպանիայից պահանջում են ՀՕՊ համակարգեր տրամադրել Կիևին. FT
Հարցը երկուշաբթի քննարկվել է Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպմանը...
Կիև է ժամանել Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը
Կիևում ԱՄՆ դեսպանատունը ուրախ է ողջունել Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությանը․․․
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Կիևին՝ արկեր գնելու համար
Ես հանդես եմ գալու հօգուտ նրա, որ մենք էլի միլիոնավոր եվրոներ հատկացնենք․․․
Ամենաշատ