News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ապահովելու երկու կողմից անհայտ կորածների որոնումը։ Այս մասին ասված է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կառույցի հայտարարության մեջ։

«Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովը ողջունում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցի հայտարարությունը անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին, և. ինչպես միշտ, նպատակահարմար է համարում միավորել ջանքերն այս ուղղությամբ»,- ասված է ադրբեջանական հանձնաժողովի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 44-օրյա պատերազմից հետո 1713 մարդու դի է հայտնաբերվել և հանձնվել հայկական կողմին, 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը Ադրբեջանի ագրեսիայից հետո՝ 157 մարդու դի, իսկ 2023-ի սեկտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայից հետո՝ 173 մարդու դի:

«Ադրբեջանի 3890 քաղաքացի պետական ​​հանձնաժողովում գրանցվել է որպես անհայտ կորած Ղարաբաղյան առաջին պատերազմում, և 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանցից միայն 25-ի աճյունն է ճանաչվել»,- ասվում է տեղեկատվության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ