News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում տերերը կարողացել են կորած շանը գտնել չորս տարի անց՝ տնից 900 կմ հեռավորության վրա, հայտնում է UPI-ն։

Բենջամին Բեքսթերը ընդամենը 13 տարեկան էր, երբ նա ձեռք բերեց Փաթչ անունով շանը: 2020 թվականին, երբ տղամարդը մեկնել էր աշխատանքի, նա ստիպված էր եղել տեղափոխվել նոր բնակավայր, որտեղ արգելված էր ընտանի կենդանիներ պահել։ Ամերիկացին ստիպված է եղել ժամանակավորապես շանը հանձնել ընկերներին, որպեսզի իր համար այլ ապրելու տեղ գտնի։

Սակայն Փաթչը փախել է ընկերների մոտից: Բաքսթերը սկզբում չէր անհանգստանում, քանի որ կենդանին հաճախ էր տնից դուրս գալիս օրվա ընթացքում, բայց երբ մի քանի օր անց շունը չվերադարձավ, նա սկսեց ահազանգել։

Ամերիկացին և իր ընկերները փորձել են գտնել Փաթչին՝ տարածքով մեկ պաստառներ փակցնելով, սակայն ապարդյուն։ Կենդանու ճակատագիրն անհայտ էր չորս տարի, քանի դեռ անհայտ անձինք կապ չհաստատեցին Բենջամինի մոր հետ:

Կնոջը պատմել են, որ շանը գտել են Նյու Մեքսիկոյում՝ տնից 900 կիլոմետր հեռավորության վրա։ Կենդանին հայտնվել է ապաստարանում, որտեղ անասնաբույժները գտել են տիրոջ մասին տեղեկություններով միկրոչիպ և անմիջապես հայտնել դրա մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ