News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ այցելել է Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակում, որն առաջինն  է վերջին 12 տարիների ընթացքում։ Թուրքիայի նախագահին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։ Այս մասին տեղեկացրել են եգիպտական հեռուստաալիքները։

Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Կահիրեում, որտեղ նրանք քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը եւ Թուրքիայի ու Եգիպտոսի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, ներառյալ իրավիճակը Լիբանանում եւ Սիրիայում։

Էրդողանը եւ աս-Սիսին բանակցություններ են վարել նեղ շրջանակով, որտեղ քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական համագործակցության ամրապնդման քայլերը։

Այցի ընթացքում ստորագրվել են մի քանի համաձայնագրեր՝ ուղղված առեւտրի եւ ներդրումների զարգացմանը։

Նշենք, որ Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները լարված էին 2013թ. նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։ Սակայն վերջին տարիներին երկու կողմերը հարաբերությունները կարգավորելու եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ցանկություն են հայտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ