News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրներն ամենաքիչը դեռ 10 տարի առանց ԱՄՆ-ի օգնության չեն կարողանա ապահովել սեփական պաշտպանունակությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն եվրոպացի դիվանագետին։

Հրատարակության համաձայն, եթե եվրոպական երկրները հարձակման ենթարկվեին հիմա, նրանք դեռ մի քանի ճակատով կախվածություն կունենային ԱՄՆ-ից։ Դրանք ներառում են հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն, հեռահար հրթիռներ և առաջադեմ համակարգչային համակարգեր, որոնք անհրաժեշտ են պատերազմի դեմ պայքարելու համար։

Վատագույն սցենարը, ըստ անանուն եվրոպացի դիվանագետի, կարող է առաջանալ մի շարք հաջորդական իրադարձությունների արդյունքում, այն է՝ ԵՄ երկրների կողմից պաշտպանության ոլորտում ներդրումները մեծացնելու ձախողումը, Ուկրաինային Վաշինգտոնի օգնության դադարեցումը, Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում և  ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից։

Իր հերթին, Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության կրճատման դեպքում ԵՄ երկրները ստիպված կլինեն եռապատկել իրենց ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան թևում, նշում է Bloomberg-ը։

Նշվում է, որ եվրոպացի առաջնորդները ԱՄՆ-ի աջակցության կարիքը չունեն լուրջ ռազմական ներուժ ստեղծելու համար։ Այնուամենայնիվ, սարքավորումների մատակարարման շղթաներում առկա խնդիրները և ԵՄ երկրների միջև գնումների վերաբերյալ տարաձայնությունները խանգարում են նրանց հասնել այս նպատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ