News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեք ֆիզիկական  անձանց և չորս կազմակերպությունների է ներառել Իրանի պատժամիջոցների ցանկում՝ ամերիկյան ապրանքներ և տեխնոլոգիաներ Իրան արտահանելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

«Այսօր ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է սահմանել գնումների ցանցի նկատմամբ, որը պատասխանատու է ավելի քան 20 ամերիկյան ընկերությունների կողմից ապրանքների և տեխնոլոգիաների ապօրինի արտահանման համար Իրանում վերջնական սպառողներին, այդ թվում՝ Իրանի Կենտրոնական բանկին».- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Պատժամիջոցները ներառում էին երկու ֆիզիկական անձանց Իրանից և մեկը՝ ԱՄԷ-ից, ինչպես նաև Իրանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի ընկերությունները, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են Իրանի Կենտրոնական բանկի հետ։ Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ Իրանի Կենտրոնական բանկի կողմից գնված ապրանքների և տեխնոլոգիաների թվում եղել են տեղեկատվական անվտանգությանն առնչվող ապրանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ