News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում որոշեց փոփոխություն կտարել իր որոշումներից մեկում, որով Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող 2481 ազատազրկված անձինք առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով կստանան ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում առկա անվճար դեղեր:

2024 թվականի ընթացքում նախատեսվում է տրամադրել շուրջ 39 մլն. ՀՀ դրամ արժողությամբ դեղեր:

Դեղերի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին Առողջապահության նախարարության հատկացված միջոցների հաշվին, քանի որ անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղեր ծրագրով 2022թ-ի համեմատ 2023թ-ին առողջապահության նախարարության հատկացված միջոցները ավելացել են, մասնավորապես` 2022թ-ին հատկացվել էր 1.179.764,5 ՀՀ  հազ. դրամ, 2023թ.` 1.675.265,59 ՀՀ հազ. դրամ, 2024թ-ին ֆինանսական միջոցների հատկացումը շարունակաբար տրամադրվում է: Տեղեկացնում եմ, որ ավելացված ֆինանսական միջոցների հաշվարկներում արդեն իսկ նախատեսված են նախագծով առաջարկվող շահառուների համար կատարվելիք ծախսերը:

Նշենք, որ 2022 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մշտապես պահվել են շուրջ 2300-2600 ազատազրկված անձ, իսկ 2023-ին՝ շուրջ 2500-2700 ազատազրկված անձ:

Համաձայն վիճակագրության ազատազրկված անձանց ճնշող մեծամասնությունը 20-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ են: Ազատազրկվածների շրջանում զգալի տոկոս են կազմում վնասակար սովորություններ ունեցող անձինք՝ թմրամոլներ, ալկոհոլային և նիկոտինային կախվածություն ունեցողներ և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք:

Բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելիս ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք են բերվում դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր, ստոմատոլոգիական և ախտահանիչ նութեր:

ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ընթացքում ձեռք է բերել 78,425մլն. ՀՀ դրամի. 445 անվանում դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր, ստոմատոլոգիական և ախտահանիչ նյութեր, իսկ 2023-ին՝  70 մլն. ՀՀ դրամի. 368 անվանում դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր և ստոմատոլոգիական նյութեր:

Տպել
Ամենաշատ