News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ատոմակայանի անվտանգությունը գտնվում է միջազգաին կազմակերպությունների ուշադրության կենտրոնում եւ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` ի պատասխան  թուրքական լրատվամիջոցներում տարածված լուրերին, որ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին` Հայկական ատոմակայանի փակման պահանջով: Մամուլի քարտուղարը նշեց, որ Թուրքիան հաճախ է հանդես գալիս նման հայտարարություններով եւ իրենք ամեն անգամ ստիպված են  պատասխանում դրանց:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիան եւ Ադրբեջանը շահարկում էին հայկական ԱԷԿ-ի վրա  թուրքական երկրաշարժի ունեցած ազդեցությունը: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ի պատասխան դրանց, նշեց, որ հայկական ԱԷԿ-ը կառուցվել է նվազագույնը 9 բալ սեյսմակայունությամբ, այն դեպքում, երբ ԱԷԿ-ի գոտում ցնցման ուժգնությունը կազմել է ընդամենը 3 բալ: Նախարարը հիշեցրել է, որ վերջերս OSART  ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը եղել է կայանում, որի եզրակացության մեջ նշվել է, որ կայանի շահագործման ռիսկերը կառավարելի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ