News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիգերի ռազմական ռեժիմի ղեկավար գեներալ Աբդուրահմանե Չիանին Ֆրանսիայից փոխհատուցում է պահանջել երկրի բնական ռեսուրսների ավելի քան հարյուր տարվա գաղութատիրական և նեոգաղութային թալանի համար: 

«Ֆրանսիան գաղութատիրական և նեոգաղութային կառավարման տարիներին անվերահսկելիորեն թալանել է մեր ռեսուրսներն ավելի քան հարյուր տարիների ընթացքում։ Նա մեզ ամբողջությամբ կվճարի դրա համար, մենք մանրամասն ժամանակացույց կկազմենք մեր հանդեպ ֆրանսիացիների կուտակած բոլոր պարտքերի մարման համար, և ընդմիշտ կազատվենք դրանցից։ Մենք մտադիր ենք ամբողջությամբ վերականգնել մեր ինքնիշխանությունը, և դա անելու համար կվերանայենք և կուսումնասիրենք Աֆրիկայի նորագույն պատմության վերաբերյալ բոլոր արխիվային տվյալները»,- RTN պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պետության ղեկավարը։

2023 թվականի հուլիսի վերջին Նիգերում նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ ապստամբեցին և հայտարարեցին նախագահ Մուհամեդ Բազումին իշխանությունից հեռացնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ