News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր տղամարդկանց միջազգային օրն է (World Men's Day),  եւ այն աշխարհի օրացույցում հայտնվել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ջանքերով:

Միխայիլ Գորբաչովն առաջարկն արել է 2000 թվականին` «անցյալի մնացորդ» փետրվարի 23-ին որպես հակակշիռ: 

Նա առաջարկել է վերջ դնել տղամարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքին եւ պատվել նրանց, անկախ այն հանգամանքից` կատարել են զինվորական պարտքը հայրենիքի առջեւ, թե ոչ, գրում է «СЕГОДНЯ.ua»-ը:

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի առաջարկին հավանություն տվեցին Վիեննայի մագիստրատը, ՄԱԿ-ի բաժանմունքը Վիեննայում եւ մի շարք այլ միջազգային կազմակերպություններ:

Տղամարդկանց միջազգային օրն ավանդաբար տոնում են նոյեմբերի առաջին շաբաթ օրը: «Որպես նվեր` այդ օրը տղամարդիկ, առաջին հերթին, կնոջ ուշադրության կարիք են զգում: Տղամարդիկ երջանիկ են, եթե կանայք անկեղծ ուրախությամբ պատրաստ են դա մատուցել», - գրում է «Аргументы и факты»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ