News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services  ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services  ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Պնդումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են՝ ճիշտ չէ. աշխատողների աճ ունենք. Փաշինյան
2024-ի փետրվարին 2023-ի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք...
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն է այցելել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը
Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական, ֆինանսական, Web3, արհեստական բանականության, կրիպտոարժույթների...
Հայաստանում առաջին անգամ անցկացվում են արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ (ֆոտո)
Ցերեբրում Ինտելեկտուսն արվեստ-բիզնես կապը զարգացնող լավագույն օրինակներից է՝ խոստումնալից հեռանկարներով...
Fastex-ը կազմակերպել էր քննարկում ժամանակակից արվեստ-բիզնես կապերի զարգացման վերաբերյալ (ֆոտո)
Թեմայի առնչությամբ ելույթներով են հանդես եկել Անահիտ Մարգարյանը, Ստեփան Հարությունյանը և Սերգեյ Թանթուշյանը...
Ճապոնիայի խորհրդարանը դեմ է արտահայտվել օրենսդիրների աշխատանքում գաջեթների օգտագործմանը
Արդյունքում որոշվել է ժամանակավորապես դադարեցնել այս թեմայով քննարկումները...
Ամենաշատ