News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուկրաինացի զինվորների դիրքեր այցելել Թրամփի հետ միասին, որպեսզի նրան ճշմարտությունը ցույց տա։ Այս մասին Ուկրաինայի նախագահը պատմել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, տեղեկացրել է «24 Канал»-ը։

«Եթե մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ավարտենք պատերազմը, մենք պետք է ցուցադրենք նրանց, ովքեր որոշումներ են կայացնում, թե ինչպիսին է իսկական պատերազմը։ Ոչ թե պատերազմն Instagram-ում, այլ իսկական պատերազմը»,- նշել է նա։

Զելենսկին նաեւ ավելացրել է, որ Ուկրաինան պատրաստ է դրան, որովհետեւ երկու կուսակցությունների բոլոր թեկնածուները եւ ներկայացուցիչները պետք է իմանան, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։

Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակի դեպքում  կօգնի արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Ելույթ ունենալով Այովայի նահանգում՝ նա ասել էր, որ կարող է պայմանավորվել Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ իրենք լավ հարաբերություններ ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմինները
Ըստ շտաբի տվյալների, նրանցից շատերը՝ 77 մարդ, զոհվել են Դոնեցկի ուղղությամբ, 20-ը՝ Զապորոժյեի, երկուսը՝ Խարկովի ուղղությամբ...
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի՝ ռազմական գործողությունների մեջ մտնելու կարիք չկա
Նրա խոսքով՝ Ռուսաստանին «այժմ պետք է այսպիսի Բելառուս՝ խաղաղ, հանգիստ, հանգիստ, որն անում է իր գործը»...
Ուկրաինան կարող է հաջորդ տասնամյակում ՌԴ սառեցված ակտիվներից 30-40 միլիարդ եվրո ստանալ. FT
ԵՄ-ն, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները մոտ 300 մլրդ դոլարի չափով, որոնցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում...
Ֆինլանդիայի նախագահը եվրոպական երկրներին հորդորել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «ավելի ֆիննավարի» մտածել
Ստուբը ՆԱՏՕ-ի մյուս երկրների ղեկավարներին կոչ է արել իրենց բանակները նախապատրաստելու հնարավոր հակամարտության...
Եվրախորհրդարանը կհաստատի ԵՄ Խորհրդի ֆինանսավորումը, երբ Ուկրաինային նոր Patriot-ներ կփոխանցվեն
Եվրախորհրդարանի Renew խմբակցության ԵԽ երկարամյա պատգամավոր, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆշտադն առաջարկել է օրակարգից հանել Եվրոպական խորհրդի բյուջեի հաստատումը...
Թրամփը չի փոխել դիրքորոշումը Կիեւին օգնության հարցում՝ Քեմերոնի հետ խոսակցությունից հետո. CNN
ԱՄՆ նախկին նախագահը չի փոխել դիրքորոշումը...
Ամենաշատ