News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ալեքսեյ Նավալնու ընտանիքը ստացել է նրա մահվան հաստատումը։ Նեմցովը։ Հիմա էլ՝ Նավալնին։ Մեծ կորուստ բոլորիս համար։ Չկարողացանք պահել Ալեքսեյին։ Այս մասին սոցցանցում գրել է Բորիս Նադեժդինը, որը վիճարկում է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից Ռուսաստանի նախագահի թեկնածու դառնալու իրավունքը։

«Հիմա մարդիկ ամբողջՌուսաստանում եւ աշխարհում կաթվածահար են եղել նրա կորստի ցավից, եւ թվում է, թե ազատ Ռուսաստանի մասին երազանքը խորտակվել է։ Բայց այդպես չէ։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իրականացնեմ Ալեքսեյի եւ մեր երկրի միլիոնավոր քաղաքացիների ձգտումը։ Ռուսաստանը կլինի խաղաղ եւ ազատ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին հայտնի է դարձել գաղութում Նավալնու մահվան մասին։

Նշենք, որ Բորիս Նադեժդինը ՌԴ գերագույն դատարանում վիճարկում է Ռուսաստանի նախագահի ընտրություններում թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքման ԿԸՀ պահանջը։

ԿԸՀ-ն իր հրահանգում գրել էր, որ ստորագրություններ հավաքողների ցուցակները պետք է կապված լինեն տարածաշրջանի հետ։ Այսինքն՝ ԿԸՀ-ն ասում է, որ խաբարովսկցիների ստորագրությունները հավաքել, որոնք, օրինակ, ապրում են Մոսկվայում, կարող է միայն  Խաբարովսկի երկրամասում գրանցված հավաքողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ