News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Նոյեբերի 5-ին Ս. Հրեշտակապետաց տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման արարողությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2007 թվականի սեպտեմբերի 10-ին, 2011թ. օգոստոսի 23-ին օծվել են եկեղեցու խաչերը: Եկեղեցու նավակատիքը կատարվել էր նոյեմբերի 4-ի երեկոյան:

Արարողությանը մասնակցում էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ թեմական պատվիրակներ, Մայր Աթոռի բարերարներ, Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսանողներ:

Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հարեւանությամբ կառուցված այս եկեղեցու բարերարն է «Հորիզոն 95» շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը, նախագծողը` անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:

Եկեղեցու օծումը կատարեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Դրանից հետո եկեղեցու բարերար Գագիկ Գալստյանին շնորհվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը:

«Ուրախությամբ եւ անսահման բերկրանքով է լի Հայրապետիս հոգին, քանզի այսօր Հայոց աշխարհի խաղաղ երկնքի ներքո վեր է հառել Աստուծո մի նոր սուրբ տաճար, մեր ժողովրդի համար մի նոր աղոթատեղի` Սրբոց Հրեշտակապետաց այս հոյակերտ եկեղեցին», - իր խոսքում նշեց կաթողիկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news