News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարությունը մտադիր է մինչև 2028 թվականը լինել զբոսաշրջիկների թվով երկրների առաջին եռյակում։ Այս մասին հայտարարել է մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, տեղեկացնում է Ekonomım-ը։

«Ներկայումս Թուրքիան աշխարհի լավագույն և առավել ինտենսիվ առաջ գնացող զբոսաշրջային երկիրն է։ 2022 թվականին համավարակը լավ հաղթահարելու շնորհիվ մենք զբաղեցրեցինք զբոսաշրջիկների քանակով չորրորդ տեղը։ Այժմ, այս տարի, մենք հույս ունենք պահպանել հինգերորդ տեղը։ Մեր նպատակն է չմնալ նույն տեղում։ Մենք ցանկանում ենք մինչև 2028 թվականը զբաղեցնել երրորդ տեղը»,- ասել է նախարարը։

Ըստ նրա, Թուրքիան 2028 թվականին ակնկալում է զբոսաշրջությունից 100 մլրդ դոլար վաստակել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ