News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին և 3-րդ գումարտակների պարեկները փետրվարի 16-ին տաք հետքերով բռնել ու վնասազերծել են Երևանում հայտնի բնակարանային գողություններ կատարող, ոստիկանների կողմից «անորսալի» անունը ստացած կասկածյալ բնակարանային գողին։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Այդ օրը՝ ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին և 3-րդ գումարտակների պարեկները Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքի մոտ գտնվող ավտոտնակին հարակից փակ տարածքում նկատում են մի քաղաքացու։

Պարզվում է, որ նա երկար ժամանակ որոնվում էր Երևան քաղաքի ոստիկանության մի քանի բաժինների կողմից բնակարանային  գողություններ կատարելու կասկածանքով և ամեն անգամ ոստիկանները երբ ժամանում էին դեպքի վայր նրան չէին կարողանում բռնեին, ինչի համար էլ ստացել էր «անորսալի» անունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պարեկների կողմից գողության վայրում բռնված տղամարդը Երևանի բնակիչ 41-ամյա Սևակ Կ․-ն է։

Պարզվել է նաև, որ նա գողություն էր կատարել ավտոտնակից և այնտեղից հափշտակած իրերով երբ փորձել է դուրս գալ, վնասազերծվել է պարեկների կողմից։

Նրան և ավտոտնակից գողացված իրերը նույնպես ներկայացվել են քննչական բաժին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ նա բնակարանային գողություններ է կատարել Երևանի տարբեր վարչական շրջաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ