News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախորդ շաբաթ Երեւանում աղբահանությունը գիերային եւ ցերեկային ռեժիմներով  կատարվել է 35-ական տեխնիկայով, որը կազմում է ավտոպարկի 35 տոկոսը. Մյուս մեքենաների վերանորոգումը ընթացքի մեջ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Նրա խոսքով, Երեւանի փողոցների մաքրումն իրականացվել է 4 փոշեկուլ մեքենաներով. «Մայրաքաղաքի փողոցների, բակերի մաքրությունը 6-օրյա գրաֆիկով, 2 հերթափոխով իրականացրել են 533  սանմաքրման աշխատակիցներ, որոնք կազմում են 527 գրանցված աշխատակիցների 89 տոկոսը. Մնացած 11 տոկոսը գտնվում են ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես արդեն զգում եմ, որ որոշակի պոտենցիալ խնդիր կարող է հասունանալ մեզ մոտ: Պարոն Արեյան, պետք է խնդրեմ պարոն Կատվալյանի հետ աշխատել եւ ընթացիկ հարցերը, որոնք հրատապություն են պահանջում, միասին լուծելով գնալ: Նաեւ արդեն պարոն Կատվալյանի հետ առաջարկել հետագա զարգացման ծրագիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ