News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Bild-ի տեղեկացմամբ՝ գազատարի անցկացման համար պատասխանատու գերատեսչության աշխատակիցները 2018թ. իրենց կայքում հրապարակել են փաստաթուղթ ՆԱՏՕ սուզանավերի մասին։

Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Շտրազլունդ քաղաքի Լեռնային գերատեսչության աշխատակիցների նկատմամբ, որոնք պատասխանատու են պետական գաղտնիքի բացահայտման համար «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման ժամանակ», տեղեկացրել է Bild-ը։

Պարբերականի տվյալներով՝ գերատեսչության աշխատակիցները 2018թ. իրենց կայքում հրապարակել են փաստաթուղթ, որում տեղեկություն կար ՆԱՏՕ սուզանավերի գործունեության շրջանների եւ դրանց սպառազինության մասին։

Ինչպես նշել է պարբերականը, այդ տեղեկություններն ունեցել են «գաղտնի, միայն ծառայողական օգտագործման համար» նշումը։ Պետական գաղտնիքի հրապարակման համար գերատեսչության աշխատակիցներին սպառնում է հինգ տարվա ազատազրկում։

Bild-ի մեկնաբան Նիկոլաուս Հարբուշն իր հերթին նշել է, որ այդ տեղեկությունը «կարող էր հետաքրքրել» «Հյուսիսային հոսքերի» պայթյունների կազմակերպիչներին։

Հիշեցնենք, որ պայթյունները «Հյուսիսային հոսքերում» տեղի են ունեցել Բալթիկ ծովի դանիական Բորնհոլմ կղզու տեղամասում 2022թ. սեպտեմբերի 26-ին։ Պայթյունների հետեւանքով վնասվել են գազատարի չորս ճյուղերից երեքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ