News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են հրահանգ, որի համաձայն՝ Անգլիայի դպրոցներում մտցվում է բջջային հեռախոսների օգտագործման արգելք։ Այս մասին նշվել է Միացյալ Թագավորության կրթության նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Փաստաթղթում նշվել է, որ դպրոցներում բջջային հեռախոսների արգելքի մասին հրահանգը տնօրեններն օգտագործելու են անկարգությունները նվազագույնի հասցնելու եւ դասարաններում վարքը բարելավելու համար։ Արգելքը խախտող աշակերտներին սպառնում է դասերից հետո դպրոցում մնալու եւ գաջեթների առգրավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի տնօրենը, նշվել է մամուլի հաղորդագրությունում։ Նոր կանոնների համաձայն՝ ուսուցիչները կարող են խուզարկել սովորողների պայուսակներն ու ուսապարկերը, ինչպես նաեւ ծնողների կողմից դատական հայցերի ներկայացման դեպքում օգտվել իրավաբանական պաշտպանությունից, եթե բջջային հեռախոսները կորեն կամ վնասվեն։

Դպրոցներին առաջարկվում է այս կանոններին հետեւելու չորս մոտեցում, նշվել է հրահանգում։ Առաջինը գաջեթների օգտագործման լիակատար արգելքն է դպրոցի տարածքում, առաջարկվում է դրանք թողնել տանը։ Երկրորդ եւ երրորդ մոտեցումները նախատեսում են հեռախոսների հանձնում ուսումնական հաստատության աշխատողներին կամ դրանց պահպանում հատուկ պահարանիկներում՝ ուսումնական օրվա ընթացքում։ Չորրորդն այն է, որ հեռախոսը մնա սովորողի մոտ, բայց խիստ կանոնի պահպանման պայմանով, որ «ոչ ոք այն չի տեսնի եւ չի լսի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Պնդումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են՝ ճիշտ չէ. աշխատողների աճ ունենք. Փաշինյան
2024-ի փետրվարին 2023-ի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք...
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն է այցելել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը
Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական, ֆինանսական, Web3, արհեստական բանականության, կրիպտոարժույթների...
Հայաստանում առաջին անգամ անցկացվում են արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ (ֆոտո)
Ցերեբրում Ինտելեկտուսն արվեստ-բիզնես կապը զարգացնող լավագույն օրինակներից է՝ խոստումնալից հեռանկարներով...
Fastex-ը կազմակերպել էր քննարկում ժամանակակից արվեստ-բիզնես կապերի զարգացման վերաբերյալ (ֆոտո)
Թեմայի առնչությամբ ելույթներով են հանդես եկել Անահիտ Մարգարյանը, Ստեփան Հարությունյանը և Սերգեյ Թանթուշյանը...
Ճապոնիայի խորհրդարանը դեմ է արտահայտվել օրենսդիրների աշխատանքում գաջեթների օգտագործմանը
Արդյունքում որոշվել է ժամանակավորապես դադարեցնել այս թեմայով քննարկումները...
Ամենաշատ