News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս  քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին գրում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ու ահազանգում  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում մշակութային ցեղասպանության հերթական դեպքի մասին։

Նա հայտնում է, որ 2023 թվականի դեկդեմբերի 24-ին ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակել էր տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ  դարձավ, որ Ադրբեջանի մշակութային  ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:

«Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»,- միջազգային օրենքները հիշեցրել է Ավանեսովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ատրճանակը ԼՂ ժողովրդի քունքին բռնած՝ պահանջում էին զոհաբերել վերջինը, որ մնացել էր ՀՀ ժողովրդին. Մարիա Կարապետյան
Եվ այդ ատրճանակը ժողովրդի քունքին բռնած՝ ՀՀ-ից պահանջում էին զոհաբերել...
Պետք է քաղաքական գործընթացներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն ԼՂ կարգավիճակի սահմանմանը. Վիզլերը՝ ՀՀ ԱԺ-ում
Մենք ցանկանում ենք շեշտել մեր անհողդողդ նվիրվածությունն Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին, որով Հայստանը և Ադրբեջանը փոխադարձորեն կճանաչեն...
Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը (ֆոտո)
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք...
Փաշինյանն ասում է՝ Արցախը «պավադոկ» էր ՀՀ-ի վզին, փաստորեն, եթե թոկ էր, պետք էր կտրել. Արթուր Խաչատրյան
Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ»...
Սրբազանն ասաց, որ Արցախ վերադարձ լինելու է. Դավիթ Գալստյան
Չունենալով այսպիսի իշխանությունները, Արցախ վերադարձի ճանապարհը բաց է...
Արցախի իշխանությունները երևիցե չեն ասել, թե հրաժարվում են Արցախից․ հայաթափումից առաջ Բաքվի հետ բանակցած Մելքումյան
Ես առհասարակ հույսի վրա չեմ դնում հույսս, ամեն ինչը ժողովրդի ձեռքին է․․․
Ամենաշատ