News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Վստահ եմ, որ կանգառասրահների հետ կապված աշխատանքի կարիք չի լինելու անել, որովհետեւ, ոնց հասկանում եմ, մենք արդեն գնում ենք մասնավորի հետ համագործակցության տրամաբանությամբ եւ նոր կանգառասրահները, որ տեղադրված են, այդ եւ այլ ոճի կանգառասրահների վերաբերյալ արդեն իսկ ունենք պայմանավորվածություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ինչ վերաբերում է նստարաններին ու աղբամաններին, այո, այդտեղ ստանդարտացման գործընթաց ունենք, բայց, ինչն ավելի կարեւոր է, մեզ պետք է հասկանալ տոմետի հարցը: Մենք շատ երկար քննարկել ենք այս հարցը: Պետք է հասկանանք տոմետի ու քարի հարցը: Մեզ պետք է ամբողջացնել այդ ստանդարտը եւ նոր ստանդարտներն ընդունելուց հետո արդեն բոլորը պետք է այդ ստանդարտով առաջնորդվեն:

Եթե մենք որոշակի ստանդարտ ենք պարտավորեփցնում շինարարին, ասում ենք՝ տոմետը պետք է նվազագույնը այս որակական հատկանիշները ունենա, հետեւապես, տոմետի գինը մի փոքր ավել է լինում: Հետեւաբար, պահանջը, որ նվազագույնը երեք տարվա սպասարկում իրականացվի, կարծում եմ՝ բացի դրանից, որ արդարացված է, խելամիտ է, քանի որ եթե այդ տոմետն է դրվում, երեք տարի հետո խնդիր չպետք է լինի»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ