News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը չի մեկնաբանել Ալեքսեյ Նավալնու մահը՝ այն անվանելով Ռուսաստանի ներքին գործ։

«Հարցը, որը դուք տվեցիք, վերաբերում է Ռուսաստանի ներքին քաղաքականությանը։ Ես չեմ մեկնաբանում դա»,- ասել է Մաո Նինը ճեպազրույցում։

Փետրվարի 16-ին Պատիժների կրման դաշնային ծառայության Յամալո-Նենեցյան օկրուգի վարչությունը տեղեկացրել է գաղութում Նավալնու մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ նա զբոսանքից հետո իրեն վատ է զգացել եւ կորցրել է գիտակցությունը։ Բժիշկներն անմիջապես սկսել են օգնություն ցուցաբերել՝ փորձելով վերակենդանացնել ավելի քան կես ժամ։

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը Արեւմուտքի կողմից հնչող հայտարարությունները Նավալնու մահվան հետ կապված համարում է անթույլատրելի՝ հաշվի առնելով այն, որ առայժմ տեղեկություն չկա կատարվածի պատճառների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ