News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Լաչինի միջանցքն ո՞ւմ պատասխանատվությունն էր, Ռուսաստանի, եւ այսօր չկա այդ միջանցքը. ԼՂ հայերի անվտանգությունն ո՞ւմ պատասխանատվությունն էր, Ռուսաստանի. ԼՂ-ում այսօր հայեր արդեն չեն ապրում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նախօրեին Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը պատռել, գցել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը պետք է հարձակվել ու այդ տարածքները գրավե՞ր. Իհարկե ոչ, չկա այդպիսի կետ: Ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, այն ինչ ՀՀ-ին է վերաբերել, Հայաստանը բոլոր իր պարտավորությունները կատարել է, բայց, ցավոք, ինչ վերաբերում է Ադրբեջանին և ՌԴ-ին, ոչ մեկը չի կատարվել, կամ ինչ-որ մի շրջան կատարվել է, բայց հիմա, մեծ հաշվով, կատարված չեն: Հետևաբար, մեզ համար շատ տարօրինակ է, երբ իրենք են խոսում նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, երբ իրենք բոլոր կետերը խախտել են»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են
Կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ...
Արցախ վերադարձի հարցում միջազգային կոնսենսուս գոյություն ունի․ Լևոն Քոչարյան
Իշխանություններն ուղիղ հայտարարում են, որ Արցախի հարցն իրենց օրակարգում...
Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում՝ արցախցի երիտասարդների համար
Համահայկական ֆորումի նպատակն է համախմբել երիտասարդներին, և նպաստել կրթական մակարդակի բարձրացմանն ու փորձի ձեռքբերմանը…
ԶԼՄ. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին
Անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել․․․
«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ...
Կառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածների ֆինանսական աջակցության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում ընդունել է որոշում, որով…
Ամենաշատ