News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փետրվարի 14-ին մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը` ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ըստ այդմ` Ալթունյանի նկատմանբ կիրառվել է գրավը և այժմ նա ազատության մեջ է:

Այս առնչությամբ Գևորգ Ալթունյանի պաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց.

«Շուրջ 9 ամիս տևող նախաքննության ընթացքում այդպես էլ ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ Գևորգ Ալթունյանը որևէ առնչություն ունի ՊՆ-ից ոչ թե 106 միլիոն, այլ նույնիսկ 10 դրամ հափշտակելու հետ: Ավելին` վաղուց արդեն ապացուցված է, որ Գևորգ Ալթունյանի հեղինակած թվային համակարգը,  որի «չգոյության» համար էլ հարուցվել էր այս քրեական գործը, ոչ միայն գոյություն ունի, այլև ամբողջական ծավալով դատարանի դահլիճում արդեն իսկ ներկայացրել է հենց պարոն Ալթունյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
23-ամյա երիտասարդը «Զվարթնոցում» շրջում էր զինված, գրպանում՝ թմրանյութ
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին...
Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել
Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում...
Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այցելելու բերման ենթարկված քաղաքացիներին
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն...
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին, քանի որ վերջինս մերժել էր ապօրինի փայտանյութ տրամադրել
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն...
Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ